Կոնտեքստային գովազդն այն տեքստային հայտարարություններն են, որոնք ցուցադրվում են որոնողական համակարգերի որոնման արդյունքի էջում: Գովազդը ցուցադրվում է այն օգտատերերին, որոնք փնտրում են Ձեր ապրանքները և ծառայությունները: Կոնտեքստային գովազդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ գովազդի բովանդակությունը համապատասխանում է օգտատետերի հարցմանը և ունի արձագանքի բարձր հավանականություն:
Մենք կվերլուծենք Ձեր սեգմենտը, կընտրենք բանալի բառերը, կկազմենք հայտարարություններ առավելագույն նպատակային անցումներ, զանգեր և պատվերներ ապահովելու համար:
Գովազդի ցուցադրություն այն մարդկանց, ովքեր փնտրում են Ձեր ապրանքներն ու ծառայությունները: Թիրախավորում ըստ հարցումների, աշխարհագրության և այլն:
Քլիքի արժեքը որոշում է գովազդատուն: Արժեքը սկսվում է 0,01$-ից: Վճարումն իրականացվում է միայն փաստացի անումների համար:
Կոնտեքստային գովազդի արդյունքները նկատվում է արշավի մեկնարկից անմիջապես հետո: Արշավի նախապատրաստումը և մեկնարկը տևում է 2-3 օր:
Գովազդային արշավի լիակատար վերահսկողություն, գովազդային հաշիվների մուտքային տվյալների տրամադրում: Արդյունավետության գնահատման հստակ չափորոշիչներ:
Հետազոտում ենք Ձեր սեգմենտը և մրցակիցներին: Վերլուծում ենք վիճակագրական համակարգերի (Google Analytics, Yandex Metrika) ցուցանիշները: Ձևավորում ենք գովազդային արշավի նպատակներն, կազմում գովազդային ակտիվության KPI-երը:
Իրականացնում ենք վիճակագրական համակարգերի (Google Analytics, Yandex Metrika) ինտեգրացիա, կատարում ենք կարգավորումներ գովազդային արշավի արդյունավետությունը հսկելու և օպտիմալացնելու համար:
Ընտրում ենք Ձեր ապրանքների/ծառայությունների, սեգմենտի վերաբերյալ հարցումների ցանկը: Այն համաձայնեցնում ենք Ձեզ հետ և կազմում գովազդային հայտարարությունները:
Պատրաստում ենք գովազդային արշավի նյութերը, կատարում ենք արշավների մեկնարկի կարգավորումներ:
Կատարում ենք հարցումների վերլուծություն, հեռացնում ենք ոչ արդյունավետ բառերը/բառակապակցություննրը: Վերլուծում ենք նաև տեղադրումների վիճակագրությունը և կատարում ուղղումներ:
Տրամադրում ենք գովազդային արշավի ընթացքի արդյունավետության վերաբերյալ հաշվետվություններ՝ բյուջեի բաշխում, անցումներ (քլիքեր), հարցումներ և այլ կարևոր ցուցանիշներ: Կազմում ենք առաջարկությունների ցանկ արշավի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, համաձայնեցնում ենք հաջորդ ամսվա աշխատանքների պլանը:
Մեր մասնագետները կխորհրդակցեն Ձեզ հետ, կօգնեն ընտրել համագործակցության լավագույն ձևաչափը և կպատրաստեն կոմերցիոն առաջարկ:
Սեղմելով «Ուղարկել» կոճակը, ես համաձայնություն եմ տալիս մշակել իմ անձնական տվյալները: