Մեդիա գովազդը (բաններային գովազդ) ինտերնետային մարքեթինգի ամենահայտնի գործիքներից մեկն է: Այն հիմնականում լուծում է իմիջային խնդիրներ՝ ապրանքանիշի ճանաչելիության բարձրացում, պահանջարկի ձևավորում, հաճախորդների լոյալության բարձրացում, կայքի տրաֆիկի ավելացում, վաճառքի աճ: Բաններային գովազդի գրագետ պլանավորումը և տեղադրումը կօգնի կարճ ժամանակահատվածում բարձրացնել ապրանքանիշի ճանաչելիությունը և ներգրավել պոտենցիալ հաճախորդներ:
Կայքերի, գովազդային ցանցերի գրագետ ընտրության պարագայում հնարավոր է ապահովել լսարանի լայն ընդգրկվածություն:
Գովազդի ցուցադրություն միայն նպատակային լսարանին: Թիրախավորում ըստ աշխարհագրության, սեռի, տարիքի և այլ 10-ից ավել գործիքների:
Բրենդի ճանաչելիության աճ: Թույլ է տալիս գովազդային նյութերում կիրառել ինտերակտիվ տարրեր, անհատականացնել գովազդային հաղորդագրությունը:
Գովազդային արշավի լիակատար վերահսկողություն, գովազդային հաշիվների մուտքային տվյալների տրամադրում: Արդյունավետության գնահատման հստակ չափորոշիչներ:
Վերլուծում ենք ապրանքը/ծառայությունը, մրցակիցներին և թիրախային լսարանը: Ձևավորում ենք գովազդային արշավի նպատակներն ու խնդիրները, կազմում գովազդային ակտիվության KPI-երը:
Ընտրում ենք առավել արդյունավետ կայքերը` համաձայն ռազմավարության և KPI-երի, իրականացնում ենք գովազդային ակտիվության ցուցանիշների կանխատեսում, կազմում ենք աշխատանքային պլան:
Կատարում ենք գովազդային արշավների մեկնարկի կարգավորումներ համաձայն մեդիապլանի՝ կիրառելով թիրախավորման տարատեսակ գործիքներ (աշխարհագրական, սոցդեմ, հաճախականություն, հետաքրքրություններ, վարքագիծ և այլն):
Պարբերաբար հետևում ենք գովազդային արշավի ընթացքին, հավաքագրում ենք տեղադրումների վերաբերյալ վիճակագրությունը, իրականացնում ենք կարգավորումների փոփոխություն տեղադրման արդյունավետությունը բարելավելու համար:
Նախապես հաստատված ժամանակացույցի տրամադրում ենք գովազդային արշավի ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ՝ ցուցադրություններ, անցումներ (քլիքեր), լսարանի ընդգրկվածություն, CTR, CPC, բյուջեի ծախսի դինամիկա և այլ կարևոր ցուցանիշներ: Գովազդային արշավի ավարտից հետո ներկայացնում ենք PBA (post buy analysis) վերլուծություն:
Մեր մասնագետները կխորհրդակցեն Ձեզ հետ, կօգնեն ընտրել համագործակցության լավագույն ձևաչափը և կպատրաստեն կոմերցիոն առաջարկ:
Սեղմելով «Ուղարկել» կոճակը, ես համաձայնություն եմ տալիս մշակել իմ անձնական տվյալները: