Գովազդ սոցցանցերում

Թիրախավորված գովազդի տեղադրումը սոցիալական ցանցերում հանդիսանում է ապրանքների և ծառայությունների խթանման արդյունավետ միջոցներից մեկը: Գրեթե յուրաքանչյուր օգտատեր հաշիվ ունի առնվազն մեկ սոցիալական ցանցում (Facebook, Linkedin, Odnoklassniki, VKontakte): Բազմաթիվ թիրախավորման գործիքները (աշխարհագրական, սեռ, տարիք, հետաքրքրություններ, վարքագիծ և այլն) հնարավորություն են տալիս զգալի ցածր արժեքով ներգրավել պոտենցիալ հաճախորդների:

Լայն ընդգրկվածություն

Հսկայական սեգմենտավորված լսարան: Հնարավորություն է տալիս ապահովել լսարանի լայն ընդգրկվածություն:

Շահավետ է

Գովազդի տեղադրման ցածր արժեք: Գնագոյացումն իրականացվում է կախված սեգմենտից, թիրախային լսարանից:

Թիրախավորում

Գովազդի ցուցադրություն միայն նպատակային լսարանին: Թիրախավորում ըստ մի քանի տասնյակ թիրախավորման և բնութագրի:

Հսկողություն

Գովազդային արշավի լիակատար վերահսկողություն: Արդյունավետության գնահատման հստակ չափորոշիչներ:

Աշխատանքի փուլերը

Ռազմավարության մշակում

Վերլուծում ենք ապրանքը/ծառայությունը, մրցակիցներին և թիրախային լսարանը: Ստացված տեղեկատվության հիման վրա ձևավորում ենք գովազդային արշավի նպատակներն ու խնդիրները, կազմում գովազդային ակտիվության KPI-երը:

Տեխնիկական նախապատրաստական աշխատանքներ

Ստեղծում ենք գովազդային հաշիվներ, ինտեգրում ենք վիճակագրական համակարգեր (Google Analytics, Yandex Metrika), իրականացնում ենք կարգավորումներ հսկելու համար գովազդի տեղադրման արդյունավետությունը:

Ցանցերի/պլատֆորամների, գործիքների և ֆորմատների ընտրություն

Ընտրում ենք ցանցերը և հարթակները, համաձայնեցնում ենք գովազդի տեղադրման մոդելները, մեթոդները և գործիքները:

Գովազդային արշավի մեկնարկ

Կատարում ենք գովազդային արշավների մեկնարկի կարգավորումներ համաձայն մեդիապլանի՝ կիրառելով թիրախավորման տարատեսակ գործիքներ (աշխարհագրական, սոցդեմ, հաճախականություն, հետաքրքրություններ, վարքագիծ և այլն):

Մոնիտորինգ և օպտիմիզացիա

Պարբերաբար հետևում ենք գովազդային արշավի ընթացքին, հավաքագրում ենք տեղադրումների վերաբերյալ վիճակագրությունը, թեսթավորում ենք գովազդային նյութերը, իրականացնում ենք կարգավորումների փոփոխություն տեղադրման արդյունավետությունը բարելավելու համար:

Գովազդի արդյունավետության վերլուծություն և հաշվետվություններ

Տրամադրում ենք գովազդային արշավի ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ՝ ցուցադրություններ, անցումներ (քլիքեր), լսարանի ընդգրկվածություն, CTR, CPC, բյուջեի ծախսի դինամիկա և այլ կարևոր ցուցանիշներ: Գովազդային արշավի ավարտից հետո ներկայացնում ենք PBA (post buy analysis) վերլուծություն:

Անվճար խորհրդատվություն

Մեր մասնագետները կխորհրդակցեն Ձեզ հետ, կօգնեն ընտրել համագործակցության լավագույն ձևաչափը և կպատրաստեն կոմերցիոն առաջարկ:




Սեղմելով «Ուղարկել» կոճակը, ես համաձայնություն եմ տալիս մշակել իմ անձնական տվյալները: