Վիդեոգովազդ

Վիդեոգովազդի հիմնական առավելությունը բարձր արդյունավետության և ցածր գնի համադրություն է: Վերջին ժամանակները վիդեոգովազդը դառնում է հեռուստատեսային գովազդի լիարժեք այլընտրանք: Վիդեոգովազդը թույլ է տալիս հասնել այնպիսի նպատակներին, ինչպիսիք են ապրանքանիշի ճանաչելիության բարձրացումը, պահանջարկի ձևավորումը և խթանման այլ ուղիների արդյունավետության բարձրացումը: Գովազդային նյութերը ցուցադրվում են վիդեո հարթակներում, սոցիալական ցանցերում և այլ կայքերում:

Գրավիչ գին

Վիդեոգովազդը ավելի էժան է, քան հեռուստատեսային գովազդը: Գումարը ծախսվում է միայն նպատակային լսարան ընդգրկելու համար:

Կանխատեսելի չափորոշիչներ

Վիդեոգովազդի տեղադրումն իրականացվում է CPM և CPV մոդելներով: Հնարավոր է նախապես պլանավորել հիմնական չափանիշները:

Հսկողություն

Գովազդային արշավի լիակատար վերահսկողություն, գովազդային հաշիվների մուտքային տվյալների տրամադրում: Բյուջեի բաշխման հսկողություն:

Աշխատանքի փուլերը

Ռազմավարության մշակում

Վերլուծում ենք ապրանքը/ծառայությունը, մրցակիցներին և թիրախային լսարանը: Ձևավորում ենք գովազդային արշավի նպատակներն ու խնդիրները, կազմում գովազդային ակտիվության KPI-երը:

Մեդիապլանավորում

Ընտրում ենք առավել արդյունավետ կայքերը` համաձայն ռազմավարության և KPI-երի, իրականացնում ենք գովազդային ակտիվության ցուցանիշների կանխատեսում:

Տեխնիկական նախապատրաստական աշխատանքներ և գովազդային արշավի մեկնարկ

Ստեղծում ենք գովազդային հաշիվներ, ինտեգրում ենք վիճակագրական համակարգեր (Google Analytics, Yandex Metrika), կատարում ենք գովազդային արշավների մեկնարկի կարգավորումներ համաձայն մեդիապլանի՝ կիրառելով թիրախավորման տարատեսակ գործիքներ (աշխարհագրական, սոցդեմ, հաճախականություն, հետաքրքրություններ, վարքագիծ և այլն):

Մոնիտորինգ և օպտիմիզացիա

Պարբերաբար հետևում ենք գովազդային արշավի ընթացքին, հավաքագրում ենք տեղադրումների վերաբերյալ վիճակագրությունը, կատարում ենք գովազդային նյութերի A/B թեսթավորում, իրականացնում ենք կարգավորումների փոփոխություն տեղադրման արդյունավետությունը բարելավելու համար:

Գովազդի արդյունավետության վերլուծություն և հաշվետվություններ

Տրամադրում ենք գովազդային արշավի ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ՝ ցուցադրություններ, լսարանի ընդգրկվածություն, CPV, հոլովակի դիտման միջին տևողություն, բյուջեի ծախսի դինամիկա և այլ կարևոր ցուցանիշներ: Գովազդային արշավի ավարտից հետո ներկայացնում ենք PBA (post buy analysis) վերլուծություն:

Անվճար խորհրդատվություն

Մեր մասնագետները կխորհրդակցեն Ձեզ հետ, կօգնեն ընտրել համագործակցության լավագույն ձևաչափը և կպատրաստեն կոմերցիոն առաջարկ:




Սեղմելով «Ուղարկել» կոճակը, ես համաձայնություն եմ տալիս մշակել իմ անձնական տվյալները: